«Եռագլուխ հրեշը» շարունակում է նույն գործելաոճը

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն բացահայտեցին ավելի քան 25 տարի առաջ տեղի ուենցած աղմկահարույց սպանություններից մեկը։ Խոսքը ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության մասին է։

90-ականների վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ, որոնք նախորդեցին հոկտեմեբերի 27-ի ոճրագործությանը։ Այդ տարիներին, բացի Վահրամ Խոռխոռունուց, սպանվեցին ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյանը, ՀՀ գխավոր դատախազը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ի դեպ, այդ սպանությունները հիմնականում տեղի ունեցան այն ժամանակ, երբ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ գլխավորում էր ուժային կառույցները, հիմնականում այն կառույցները, որոնք պետք է ապահովեին պաշտոնյաների անվտանգությունը, կամ գոնե պետք է բացահայտեին պաշտոնյաների սպանությունները։ Այդ տարիներին իշխանական երկնակամարում բավական հարմարավետ տեղավորվում էր նաև Դաշնակցությունը։

Թերևս շատերը կհիշեն, որ Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն եռամիասնությունն այդ տարիներին սկսել էր նաև հակաքարոզչական լայնածավալ արշավ ընդդեմ Վանո Սիրադեղյանի։ Այդ եռամիասնությունը տարատեսակ գրչակներով ու լրատվամիջոցներով հանրության շրջանում տարածում էր լուրեր, թե իբր բոլոր քաղաքական սպանությունների հետևում կանգնած է Վանո Սիրադեղյանը։ Այդպիսով Սարգսյան-Քոչարյան-Դաշնակցություն եռյակը փորձ էր անում լվանալ սեփական ձեռքերը և բոլոր մեղքերի սլաքները ուղղել Վանո Սիրադեղյանի կողմը։

Վահրամ Խոռխոռունու սպանության բացահայտումը սակայն էապես լույս սփռեց այդ տարիների քաղաքական սպանությունների մութ պատմության վրա։ Արդեն հայտնի է, որ Խոռխոռունու սպանությունը կազմակերպել և իրականացրել են ԼԵռնային Ղարաբաղի բնակիչներ հանդիսացող քաղաքացիները։

Վահրամ Խոռխոռունու սպանության բացահայտումը, կարող է բացել քաղաքական սպանությունների շատ մեծ կծիկը։ Կարող է պարզվի, որ 90-ականներին քաղաքական սպանությունների հետևում կանգնած են հենց նրանք, որոնք այսօր ամենաբարձրն են խոսում քաղաքական հետապնդումներից ու բռնապետությունից։

Պատահական չէ, որ այսօր հենց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն ու Դաշնակցություն կուսակցության վերնախավն է «ատամներով» պաշտպանում «Սրբազան» շարժման տեռորսիտական նպատակները։

90-ականներին Սերժ Սարգսյանը զբաղեցրել է տարբեր առանցքային պաշտոններ, ղեկավարել է ուժային և անվտանգային կառույցներ, սակայն քաղաքական բոլոր սպանությունները տեղի են ունեցել հենց իր պաշտոնավարման տարիներին։ Քաղաքական սպանությունների պակաս չի եղել նաև Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցականների կառավարման տարիներին։ Այս եռյակի ձեռքերով է գրվել նորանկախ Հայաստանի պատմության ամենաարյունաէլի էջերը։ Այս եռյակի կառավարման տարիներին եղել են այնպիսի աղմկահարույց քաղաքական սպանություններ, որոնք հետագայում ճակատագրական հետք են թողել Հայաստանի ապագայի վրա։ Այսօր այդ նույն «եռագլուխ» հրեշը շարունակում է նույն գործելաոճը, շարունակում է խրախուսել տեռորը և սպանությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ