![]()
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Բարաք Օբամային 2016 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ։
Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Նա գովաբանել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթները Fox News-ում և նշել, որ նրանք «հիանալի աշխատանք կատարեցին՝ խոսելով Օբամայի և այն խմբի մասին, որը, նրանց պնդմամբ, ակնհայտորեն բռնվել է զանգվածային ընտրակեղծիքների մեջ»:
![]()