![]()
ԱՄՆ-ում Delta Airlines ավիաընկերության ուղևորատար Boeing-ի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ, հայտնում է BBC-ն:
Ինքնաթիռը Լոս Անջելեսից ուղևորվելիս է եղել Ատլանտա, երբ շարժիչներից մեկը բռնկվել է օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո:
Ուղևորների խոսքով՝ թռիչքն ավելի վաղ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով: Ինքնաթիռը, ի վերջո, կարողացել է վայրէջք կատարել թռիչքուղու վրա:
![]()