Հանրապետության որոշ հատվածներում հուլիսի 20-24-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 21-24-ը Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում +38…+40 աստիճան տաքություն:

Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ