![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀԱԵ որոշ ներկայացուցիչների կողմից դրսևորվող վարքագծին և երեկեցականի կողմից երեխային չմկրտելու դեպքին:
«Քրիստոնեական ուսմունքը, նախևառաջ, սիրո և ներողամտության մասին է։ Ցավոք, մեր եկեղեցու որոշ հոգևորականներ ոչ միայն հեռու են քրիստոնեական բարոյականությունից, այլ գործնականում հանդես են գալիս ոչ թե որպես հոգևոր առաջնորդներ, այլ որպես «Կտրիճ ընդ Բրադըր» մաֆիոզ-կլանային կոոպերատիվի շահառուներ։
Ուստի նման հոգևորականի հակաքրիստոնեական վարքը մկրտության արարողության ընթացքում, մեղմ ասած, անսպասելի չէր»։
![]()