Որքան լավ է աշխատում ԱԱԾ-ն՝ Քոչարյաններն այնքան ավելի շատ են դժգոհելու․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ աշխատանքը ծաղրող Լևոն Քոչարյանին։

‼️ ԱԱԾ աշխատանքը ծաղրող Լևոն Քոչարյանը բնականաբար պետք է դժգոհ լինի ԱԱԾ-ից, որի աշխատանքի շնորհիվ կանխվեց հերթական ահաբեկչությունն ու Քոչարյանների բաղձալի հեղաշրջումը։

‼️ Օրինաչափությունը շատ հստակ է, որքան լավ է աշխատում ԱԱԾ-ն՝ Քոչարյաններն այնքան ավելի շատ են դժգոհելու։

‼️ Առաջարկում եմ երեկ հայտնաբերված՝ Իշխան Սաղաթելյանի նկարագրած «սիսեռով» լցոնած նռնակը հանձնել Քոչարյաններին, թող խաղան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան  էջում տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով երեխաների խաղալիքները ու ծաղրելով ԱԱԾ աշխատանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ