Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրավապահները բազմաթիվ իրեր են հրապարակել, թե ինչեր են հայտնաբերել ծրագրվող ահաբեկչության շրջանակում, և այստեղ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող:

«Եթե մարդու տնից պայթուցիկ ես հայտնաբերում, ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը: ՀՀ-ում ռումբերով և պայթուցիկներով քաղաքականությամբ չեն զբաղվում: Սա մարդիկ պետք է ականջներին օղ անեն: Եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել որոշ իմաստով, հիմա չեն կարող»,- ասում է նա:

Վերջինիս նկատառմամբ՝ թե՛ «Հոկտեմբերի 27»-ի, թե՛ «Մարտի 1»-ի, թե՛ «Նոյեմբերի 9»-ի, թե՛ ԼՂ հանձնման, թե՛ այս ահաբեկչության ծրագրման գործընթացում նույն անուններն են շրջանառվում՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն:

Ըստ պատգամավորի՝ անընդհատ դեսանտներ են ուղարկվում տաշիրսամոների տեսքով, վեղարի և սքեմի տակ թաքնվելով էլ՝ սրբապիղծ հոգևորականները ահաբեկչական մտքեր և ցանկություններ են ունեցել՝ մինչև անգամ մի տեղում սպանելով վարչապետին, ԱԺ նախագահին, ԱԳ նախարարին:

Պատգամավորը նկատում է՝ հենց ՀՀ-ում ժողովուրդը դարձավ իշխանություն, Եկեղեցու վերնախավը դուրս եկավ իշխանության դեմ. «Կտրիճ Ներսիսյանը ՀՀ ժողովրդի աչքերում կաթողիկոսի կերպարում չէ, այլ մաֆիոզի, հանցագործի, գող-ավազակի, այժմ էլ արդեն՝ սրբապիղծի»:

Հարցադրմանը՝ արդյոք Սամվել Կարապետյանը պատրաստվո՞ւմ է դառնալ ակտիվ քաղաքական գործիչ, Հովհաննիսյանն ասում է. «Սամվել Կարապետյանի մտավոր ունակությունները բավականին ցածր են ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվելու համար: Հայ ժողովուրդը վաղուց դուրս է եկել այն մտածողությունից, որ՝ «դե հարուստ մարդ է, հեսա կգա, մի բան կտա, մի բանով կօգնի»: Երկիրը օբյեկտի տեղ են դրել, գան շաբաշներ տան, իրենց նկարները կպցնեն պատերին. գլուխներն են պատերին տվել: Պողպատե մանդատը իջնելու է իրենց գլխին հատիկ-հատիկ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ