Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ հրապարակված ՀՀ քննչական կոմիտեի նոր մանրամասներին և դրան դաշնակցականների արձագանքներին։

«Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան լուրջ չլիներ.

պատերի տակ գյուլլելը վերաբերում է թմրամոլներին (այսինքն՝ բագրատը ինքնադատաստան էր տեսնելու չգիտես ինչպես հայտնաբերված թմրամոլների հետ, շատ գթասիրտ և աստվածահաճո վերաբերմունք)

ընդամենը կենցաղային խոսակցության համար է կալանավորված Արթուր Սարգսյանը (ըստ փաստաբանի)։ Հիշեցնեմ, որ խոսքը գյուլլելու, ավտո վառելու և այլ հրեշությունների մասին է։

նռնակի մեջ սիսեռ է լցրած, երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք բոյ կտա՞ն, թե՞ չէ։

այսօրվա առգրավվածը զինամթերքը զինամթերք չէ, ինչ-որ խաղի համար է, մանր-մունր բաներ են ընդամենը

և բազմատեսակ անեծքների տարափ»:

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ՔԿ պաշտոնական հաղորդագրությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր առգրավված բոլոր զենքերը օրինական են։

«Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան, նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- պնդում է նա։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է ապատեղեկատվության տարածմանը, թե իբր ահաբեկչության նախապատրաստման համար հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն ներկայացնում: ՔԿ-ն հայտնել է, որ խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ