Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ հրապարակված ՀՀ քննչական կոմիտեի նոր մանրամասներին և դրան դաշնակցականների արձագանքներին։

«Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով։ Զենքի վրա երդվելով կուսակցական դարձողը բա մարտական նռնակ կունենա տանը։

Էդ Գյուլնազ տատու հեքիաթներն էլ գնացեք ձեր կուսակցական ժողովներում պատմեք։

Քննչական կոմիտեն հաստատեց, որ ոսպ-ոլոռը չգիտեմ, բայց այսօր դաշնակցականներից առգրավված նռնակը «Ֆ1» տեսակի մարտական նռնակ է։

Ու կանխատեսելով, որ հաջորդիվ առգրաված էն 2 էլեկտրական անդրապայթիչների մասին էլ հայտարարելու են, որ դա էլ լոբի է, ՔԿ-ն միաժամանակ հայտարարել է, որ դրանք էլ են հանդիսանում ռազմամթերք»։

Հիշեցնենք՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է ապատեղեկատվություն տարածմանը, թե իբր ահաբեկչության նախապատրաստման համար հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն ներկայացնում: ՔԿ-ն հայտնել է, որ խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ