Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 2,5 ժամ անց վերադարձել է Վնուկովո. տեսանյութ

«Յուտեյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը թռիչքից 2,5 ժամ անց վերադարձել է Վնուկովո։

Ինչպես լրատվամիջոցներին պատմել են UT785 չվերթի ուղևորները, ինքնաթիռը Մոսկվայից թռիչքը կատարել է մոտավորապես ժամը 21:00-ին։ Թռիչքի սկսվելուց մոտ երկու ժամ անց օդաչուն զգուշացրել է ուղևորներին, որ նրանք ստիպված կլինեն վերադառնալ Վնուկովո օդանավակայան «թռիչքի սահմանափակումների» պատճառով։

Ավելի ուշ ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ կան, և մեկնման օդանավակայանում վայրէջք կատարելու համար անհրաժեշտ է եղել վառելիքը սպառել։

Այժմ ուղևորները սպասում են ինքնաթիռի վրա աշխատանքների ավարտին և կրկնակի չվերթի հայտարարմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ