![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ միջազգային իրավունքում գործող այլ երկրների ներքին գործերի մեջ չմիջամտելու սկզբունքը պետք է հարգվի և պահպանվի:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Եկեղեցու շուրջ ծավալվող իրավիճակը մտահոգիչ է:
Անդրադառնալով իրավապահների բացահայտումներին, այն է՝ որ ծրագրվել է ՀՀ-ում իրականացնել ահաբեկչություն, ինչը պետք է ղեկավարեր հոգևորականի կարգավիճակը սառեցրած, կալանավորված Վազգեն (Բագրատ) Գալստանյանը, պատգամավորն ասում է՝ որևէ կարգավիճակ չի կարող արտոնություններ տալ անձին, որ նա հանցագործություն նախապատրաստի կամ կատարի:
«Ահաբեկչությունը որևէ արդարացում ունենալ չի կարող. դա միջազգային հանցագործություն է»,- շեշտում է Վարդանյանը:
Մեկնաբանելով որոշ ընդդիմադիր գործիչների այն հայտարարությունները, թե եթե այսպես շարունակվի, Մայր Աթոռը պետք է տեղափոխել՝ իշխող ուժի անդամը նկատում է՝ Մայր Աթոռը հնարավոր չէ տեղափոխել, պատահական չէ, որ այն կառուցվել է Էջմիածնում. «Անլուրջ են խոսակցությունները»:
Կրկին անդրադառնալով ՀՀ-ում ահաբեկչություն կատարելու մտադրությանը և դրա իրական շահառուներին՝ Վլադիմիր Վարդանյանն ասում է. «Մարդիկ, որոնք առաջին պլանում են ու պայքարում են թագի համար, բացարձակապես դրա շահառուները չեն»:
Լսելով Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չի բացառում, որ նպատակը եղել է «Հոկտեմբերի 27»-ի կրկնությունը:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()