![]()
Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգում անձրևների, սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 51, վիրավորվել ավելի քան 100 մարդ:
Այս մասին հայտնել է NDTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում նահանգի 12 շրջան տուժել է ուժեղ անձրևներից, ջրհեղեղներից և սողանքներից, 22 մարդ անհետ կորած է համարվում։ Նահանգում փակվել է ավելի քան 400 ճանապարհ, վնասվել են բնակելի շենքեր, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր և գյուղատնտեսական հողեր։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտարարել է նարնջագույն տագնապի մակարդակ, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին տարածաշրջանում սպասվում են վտանգավոր եղանակային պայմաններ: Տեղացիներին կոչ է արվել զգույշ լինել:
![]()