Գուցե ձեր հայրենիքը Հայաստանը չէ, բայց եկեղեցու հայրենիքը Հայաստանն է. Ռուբինյանը՝ Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու մասին

Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաստորեն սերժականները (մեջբերված անձը ՀՀԿ նախկին պատգամավոր է) հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր:

Առանց շատ խորանալու` ուզում եմ ասել, որ ոչ, հարգելի սերժականներ, Մայր Աթոռը չի տեղափոխվելու այլ երկիր: Մայր Աթոռը մաքրվելու է ձեր կամակատարներից ու մնալու է Հայաստանի Հանրապետությունում:

Գուցե Կտրիճ Ներսիսյանի ու ձեր հայրենիքը Հայաստանը չէ, բայց եկեղեցու հայրենիքը հաստատ Հայաստանն է:

Եկեղեցու պաշտպաններիս տեսեք: Աստված հեռու պահի եկեղեցին ձեր նման պաշտպաններից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ