Խոսակցություններ կան, որ Գարեգին Բ-ն կաթողիկոսի նոր թեկնածու ունի. Ստեփանյանը մանրամասնում է. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և Գևորգ (Միքայել) Աջապահյանը պոտենցիալ կաթողիկոսի թեկնածուներ էին, և Գարեգին Բ-ն նրանց հարցերը լուծեց, որպեսզի ինքը անվտանգ լինի:

Միևնույն ժամանակ Ստեփանյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մամուլում և հասարակության շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Գարեգին Բ-ն գուցե ինչ-որ մի ժամանակահատվածում ինչ-որ մի պատճառաբանությամբ կթողնի կաթողիկոսի պաշտոնը և այդ պաշտոնում կնշանակի իր եղբորը՝ Եզրասին:

Անդրադառնալով նրան, որ խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստակամություն էին հայտնել Աջապահյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու՝ Ստեփանյանն ասում է՝ Աջապահյանին փորձում են քաղաքական հալածյալի սոուսի տեսքով ներկայացնել. «Դրանով նրանք ամենամեծ վատությունն արեցին նրան»:

Իշխող ուժի անդամը նկատում է՝ Դաշնակցությունն այն ուժն է, որի քաղաքական երակներով հոսում է ահաբեկչությունը. «Սովոր են հարցերը լուծել զենքով, դրա համար «Հոկտեմբերի 27»-ը պոռթկում են համարում»:

Անդրադառնալով ընդդիմության այն քննադատություններին և հեգնական մեկնաբանություններին, թե հայտնաբերվածը օրինական որսորդական հրացաններ են՝ Ստեփանյանն ասում է. «Որսորդական հրացանից մարդ սպանել հնարավոր չէ՞: Կամ հրավառության համար նախատեսված այդ միջոցները: Եթե դրանք ահաբեկության համար նախատեսված չէին, կարո՞ղ է Բագրատ Գալստանյանը հոգևոր ծառայությանը զուգահեռ որոշել էր գենդեր փարթիներ կազմակերպել»:

Վերջինս ասում է՝ ողբերգություն է որոշ հոգևորականների վարքագիծը. «Հոգևոր հոտը, մտնելով եկեղեցի, ծունկի գալով, աղոթելով, համբուրելով հոգևորականի աջը, մեղքերի թողություն է խնդրում և որպես Աստծո հետ միջնորդ ընդունում է նրան, և հոգևորականը ինչ է մտածում, որ հայ ժողովուրդը «խորը անասո՞ւն» է, պատերի տակ կարելի է գյուլլե՞լ: Մակերեսային երկոտանի, դու ով ես, որ իմ ազգին ասես խորը անասուն»:

Ըստ պատգամավորի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Մովսեսի բարդույթով տառապած՝ Կիրանից գառը գրկելով, երկար ճանապարհ անցնելով՝ հասավ Երևան, ապա պարզվեց. «Փարավոն Բագրատի ոտքերը մերսող, տաք ջուր դնող մարդիկ «խոր անասուններ» են:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ