![]()
Ռուսաստանում հատուկ ջոկատայինները մտել են ադրբեջանցի բիզնեսմեն Խալիլովի տուն ու ձերբակալել նրան
Ռուսաստանի Վորոնեժի շրջանում ուժայինները ձերբակալել են ադրբեջանցի գործարար, շրջանի ամենամեծ՝ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովին։
Խալիլովը Վորոնեժում բնակվող ադրբեջանցիների շրջանում հեղինակություն վայելող անձ է, համակարգում է ադրբեջացիների հետ կապված հարցերը։
Իրավապահների ուշադրության կենտրոնում Խալիլովը մինչ այս էլ հայտնվել է, այս անգամ հատուկ ջոկատայինները՝ ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչները, մտել են նրա առանձնատուն, Խալիլովին գետնին պառկեցրել ու ձերբակալել։
![]()
![]()