Քոչարյանական ստահակներն ու արյունոտ դաշնակներն հաստատում են իրենց հանցակցությունը ահաբեկչությանը․ Հովհաննիսյան

Սա կարմիր գիծ է, և ով կանգնեց ի պաշտպանություն հայկական պետականության կործանումը ցանկացողների կողքին, պետք է արժանանա քրեաիրավական, քաղաքական, հանրային ամենախիստ, ամենադաժան պատժին։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքարի» գործով կալանավորվածների պաշտպանությամբ հանդես եկողների հայտարարություններին:

«Երեկվանից սկսված՝ տեղեկատվական աղմուկի մեջ շատ կարևոր է ֆիքսել, թե իրենց սուրբ, ազգային, պետական, առաքինի, մտավորական, հայրենասեր հռչակածներն իրենց ինչպես են դիրքավորում՝ դատապարտո՞ւմ, թե՞ փորձում են կոծկել հայկական պետականության դեմ նմանը չունեցող ահաբեկչական ակտի կազմակերպումը։

Եկեղեցու անվան տակ թաքնված, հոգևոր իշխանությունը զավթած պոռնկաբարո «հոգևորականները» Մայր Աթոռի պաշտոնական էջով հայտարարում են, որ մտահոգվել են ահաբեկչական ակտ նախապատրաստողների կալանավորման փաստով։

Ազգային և հայրենասիրական քողի և «‎Հայաստան» դաշինք‎ անվան հետևում թաքնված քոչարյանական ստահակներն ու արյունոտ դաշնակներն իրենց հայտարարությամբ, ըստ էության, հաստատում են իրենց հանցակցությունը հայկակական պետականության դեմ կազմակերպվող ահաբեկչական գործողություններին։

«Պատիվ ունեմ» անվան հետևում թաքնված անպատիվ սերժականներն էլ իրենց հերթին են շտապում դատապարտել Երևանում հասարակական տրանսպորտ այրել ու մարդկանց գնդակահարել ցանկացողների նկատմամբ պետության արձագանքը։

Էլ չեմ խոսում Հայաստանից դուրս ապրող ծախված ու անհայրենիք «‎դեռասանների» ու «‎մտավոռականների»‎ ‎մասին, որոնք վաղուց արդեն բացահայտել են իրենց ցկյանս պալատական ծաղրածու տեսակը։

Սա կարմիր գիծ է, և ով կանգնեց ի պաշտպանություն հայկական պետականության կործանումը ցանկացողների կողքին, պետք է արժանանա քրեաիրավական, քաղաքական, հանրային ամենախիստ, ամենադաժան պատժին։

Հայաստանի Հանրապետությունը այսօր ավելի ուժեղ է, քան երեկ, վաղն ավելի ուժեղ է լինելու, քան այսօր և այդպես է լինելու միշտ»,- գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է 15 անձ:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:

Վերջինս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ