«Զոհեր և տուժածներ չկան»․ ՀՀ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է. «Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ:

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 33 դեպք։
Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև 21։40-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացել է կարկուտ, վնասվել են 4 տրանպորտային միջոց»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ