![]()
Իրանն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդատապարտի Իսրայելի հարձակումներն Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նա նաև ասել է, որ Իրանը տարբեր ալիքներով հաղորդագրություններ է ստացել Միացյալ Նահանգներից, որտեղ նշվում է, թե Վաշինգթոնը չի մասնակցել և չի մասնակցելու Իսրայելի հարձակումներին։
Նախարարն ասել է, որ Թեհրանը չի հավատում դրան։
![]()