Թրամփը սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է համաձայնության հասնել Իսրայելի և Իրանի միջև ու վերջ դնել արյունալի հակամարտությանը։

«Մենք կարող ենք հեշտությամբ ապահովել համաձայնագիր Իրանի և Իսրայելի միջև»,- գրել է նա՝ Truth Social-ում։

Նա նաև նշել է, որ եթե Իրանը որևէ կերպ հարձակվի ԱՄՆ-ի վրա, ԱՄՆ-ն գործի կդնի իր զինված ուժերի ամբողջ հզորությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ