![]()
Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցն Իսրայելի հարձակումներից հետո արգելափակելու հարցը:
Այս մասին ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։
«Ներկայումս դիտարկվում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը, և Իրանը առանց վարանելու համապատասխան որոշում կկայացնի»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական Rokna պորտալը։
Աշխարհում հեղուկացված բնական գազի մատակարարումների մինչև 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման մինչև 20%-ը անցնում է հենց Հորմուզի նեղուցով։ Իրանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ կարող են սահմանափակել Հորմուզի նեղուցով նավագնացությունը, եթե ազգային անվտանգությունը վտանգվի:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Առյուծների սերունդ» գործողությունը, որն, ըստ պաշտոնական Թլ Ավիվի, ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 200 կործանիչներ հարվածել են Իրանի ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ միջուկային օբյեկտների։
Սպանվել են բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ, որոնք տիրապետում էին միջուկային և երկրի հրթիռային կապիտալի բոլոր մանրամասներին և ունեին լուրջ ու առանցքային դեր երկրի պաշտպանության գործում:
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով Իսրայելում կան զոհեր և տուժածներ, ավերածություններ: Իսրայելում օդային տագնապի ազդանշանը հնչել է գրեթե ողջ գիշեր:
![]()