![]()
Դատարանը որոշել է մերժել ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Այս մասին տեղեկացրել է Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել էին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:
![]()