Գարեգին Բ-ն որ հեռանա, կարո՞ղ է ավելի վատ սցենար լինի, օրինակ՝ «Մարտի 1» անեն, գցեն Փաշինյանի վրա. տեսանյութ

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն այն համոզմանն է, որ Եկեղեցու վերնախավը կապված է Ռուսաստանի վերին օղակների հետ, և ինքը չէ որոշում՝ հեռանալ, թե ոչ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Գարեգին Բ-ի անձնական կյանքի վերաբերյալ կոմպրոմատներ ունի, բիզնեսների մասին տեղեկություն, որն էլ կաշկանդում է նրան: Այլ կերպ ասած՝ Գարեգին Երկրորդը վատ իրավիճակում է հայտնվել և դրա համար է լռում:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ապալեգիտիմացնի Եկեղեցու վերնախավը, որ նրանք չկարողանան մասնակցել ընտրություններին. հարցը պետք է դնի հանրային քննարկման:

Խոսելով «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին՝ զրուցակիցն ասում է՝ Սերժ Սարգսյանն այս քայլով փորձում է խոցելի դարձնել Ռոբերտ Քոչարյանին: Նա ուզում է ցույց տալ, որ թիվ 1 ընդդիմադիրը Քոչարյանը չէ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ