![]()
Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի կիբերը ամեն անգամ նորովի է զարմացնում։ Տարիներ առաջ իր իսկ տանը գտնվող Իրանի ամենաուժեղ ֆիզիկոսներից մեկին ոչնչացրեցին ընդամենը 1 հրթիռով։
Պատկերացնո՞ւմ եք, թե իրենց կիբերը ինչ մակարդակի վրա է, որ կարողանում է կոնկրետ մարդու կոնկրետ գտնվելու վայրը միլիմետր առ միլիմետր իմանալ՝ օգտագործելով նրա հեռախոսը կամ այլ սարք, որը իր մոտ է պահում։ Այսօր ևս փայլեցին կոնկրետ թիրախային հարվածներով։ Այ էս է 21-րդ դարի բանակը։
Շատ եմ ցավում Իրանի համար, Իրանը տարածաշրջանում մեր միակ բարեկամն ու դաշնակիցն է, իսկ Իսրայելը մեր ոխերիմ թշնամու բարեկամն ու դաշնակիցը։ Իրանը պետք է պատվով դուրս գա այս հակամարտության միջից, հակառակ դեպքում դանակավորները կշատանան»։
![]()