Եթե «փնթի ինֆորմացիան» սպորտաձև լիներ, Չախոյանը օլիմպիական ոսկե մեդալ ձեռք կբերեր. Արտակ Հովակիմյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել է, թե Դավիթ Անհաղթ այգին դարձել է Աջափնյակի մետրոպոլիտենը. ընտրություններից ընտրություն են «կառուցում»:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է Չախոյանի այս մեղադրանքներին:

Արտակ Հովակիմյանի խոսքով՝ զբոսայգու շինաշխատանքների ավարտին դեռևս ժամկետ կա։ Ըստ նրա՝ երկար տարիներ այս տարածքը տրամադրվել է տարբեր կազմակերպությունների: Այն, սակայն, արդեն վերադարձվել է համայնքին: Այս պահին շինաշխատանքներ են ընթանում. «Երկար ժամանակ անխնամ է եղել այգին: Վարձակալների հետ եկանք համաձայնության՝ համատեղ վերանորոգենք, ընթացքում առաջացան իրավական խնդիրներ, չեղյալ հայտարարեցինք վարձակալության պայմանագիրը»:

Ըստ նրա՝ երկար ժամանակ շատ անխնամ վիճակ է եղել այգում. «14 հազար 400 քառակուսի մակերեսով տարածքում ոռոգման համակարգը ամբողջությամբ նոր է, խմելու ջուրը՝ ևս, նաև՝ հոսանքները: Այդ բոլոր համակարգերը մնացել են հողի տակ, որը 2023 թվականի ակտիվ աշխատանքի արդյունք է, 2024 թվականի հոկտեմբերից հետո՝ ձմեռային ամիսներ, գարնանը անձրևներ էին, և մենք ուզեինք էլ՝ չէինք կարող շինարարություն անել»:

Անդրադառնալով բլոգերի կողմից հնչեցված մեղադրանքներին՝ վերջինս ասում է. «Եթե «փնթի ինֆորմացիան» սպորտաձև լիներ, ինքը միանշանակ օլիմպիական ոսկե մեդալ ձեռք կբերեր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ