![]()
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ս.թ. հունիսի 10-ին Hraparak. am կայքում հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի՝ հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ» և հունիսի 12-ին հրապարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ 2» հոդվածների տեղեկությունները բացարձակ աղերս չունեն իրականության հետ. դրանք կեղծ են և մտացածին:
«Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, որը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը:
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին, քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակներում»,- ասվում է ԱԽ գրասենյակի հաղորդագրության մեջ:
![]()