![]()
Իսրայելի հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություններ է սկսել՝ Իսրայելի վրա ուղղված ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտնել է The Times of Israel-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Իրանն Իսրայելի վրա արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Սակայն, մի քանի ժամ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն թիրախներին։
«Բանակն աշխատում է դրանք ոչնչացնելու ուղղությամբ», — զինվորական պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Times of Israel-ը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են «Առյուծի վերելք» անվամբ լայնածավալ գործողությունը, որի շրջանակներում Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։
![]()