![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի արած հայտարարություններին և գրել.
«Ու ուզում են այսքանից ու այսպիսի հայհոյաանեծքախառը մտքերից հետո տեսք ընդունեն, թե իրենք աստվածավախ, եկեղեցապաշտ, բարեպա՞շտ են: Իբր Եկեղեցի՞ն են պաշտպանում: Ով դեռ միամիտ էր ու չգիտեր, թե ով ում և ինչու է պաշտպանում, նա էլ իմացավ…
Եթե նա իր այս տարիքում ու առողջական վիճակում իր երբեմնի «մերժած» կաթողոկոսին է պաշտպանության հասել ու նման լուտանքներով, պատկերացնել կարելի է, թե գործատու կանտորան ինչքան է գրգռվել ու որքան խիստ է իջեցված հանձնարարականը։
Իրենց քայլերով ասես ավելի հիմնավորեն, թե ինչու Եկեղեցին պետք է գաղտնազերծվի ու մաքրազերծվի… Այո, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք»։
Գրառմանը կից Սաֆարյանը սքրինշոթ է հրապարակել:
![]()
![]()