![]()
Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։
Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները:
Ըստ Air India-ի, օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
Կործանված ինքնաթիռը Air India-ի Boeing 787 Dreamliner-ն է, որն իրականացնում էր AI171 չվերթը Ահմեդաբադից Լոնդոն:
Ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել և վայրէջքից մի քանի վայրկյան անց կործանվել է:
Boeing-ը բախվել է բժիշկների հանրակացարանի տանիքին Սարդար Վալլաբհբհայ Պատել օդանավակայանի մերձակայքում գտնվող Մեգանի Նագար շրջանում, բեկորները հարվածել են բնակելի շենքերին:
Օդաչուներին հաջողվել է կործանումից առաջ աղետի ազդանշան ուղարկել օդային երթևեկության կառավարման ծառայությանը. ինքնաթիռը հասել է 190 մետր առավելագույն բարձրության, այնուհետև այն սկսել է իջնել րոպեում 144 մետր ուղղահայաց արագությամբ:
Փորձագետները կարծում են, որ վթարը կարող էր տեղի ունենալ թռչունների հետ բախման պատճառով, սակայն ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը, հաղորդում է NDTV-ն:
![]()