Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ֆան» ակումբների մեդիամարտը գնալով թեժանում է

Մինչ հանրությունը զբաղված է պետություն-եկեղեցի «ռազբոռկայով»՝ բավական հետաքրքրիր իրադարձություններ են զարգանում այլ «մրցագորգում»։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ֆան» ակումբնենրի անդամները իսկական ճակատամարտ են տալիս միմյանց դեմ և փորձում են պարզել թե ով է իրենցից ավելի «հականիկոլական»։

Այս երկու ճամբարների մենամարտի խայծը գցեցին այսպես ասած իմպիչմենտ կոչվող գործընթացի կազմակերպիչները։

Արդեն տևական ժամանակ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի «բալելշիկները» չեն կարողանում համաձայնության գալ Նիկոլ Փաշինյանի հեռացման և նոր վարչապետի թեկնածուների հարցում։ Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին՝ գործընթացը փակուղի տանելու համար։ Իսկ իրականում իմպիչմենտ կոչվող կրկեսի արենայում Քոչարյանն ու Սարգսյանը փոձում են ամեն գնով ընդդիմադիր ճամբարում իրենց տեղն ամրացնել, ընդ որում՝ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առաջին շարքերում տեղ զբաղեցնել։

2026 թվականը սարերի հետևում չէ, մոտենում է Ազգային ժողովի ընտրությունը, որի ժամանակ Քոչարյանն ու Սարգսյանը ձգտելու են հաղթել ոչ այնքան Նիկոլ Փաշնյանին, այլ մեկը մյուսին, որպեսզի հետագա 5 տարիներին շարունակեն վայելել ընդդիմադիր դաշտի հաճույքները, առանց որևէ լրացուցիչ պատասխանատվության, ինչպես դա անում են 2021 թվականից սկսած։

Քոչարյան-Սարգսյան մենամարտում կողմերը կարելի է ասել օգտագործում են բոլոր գործիքները։ «Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն», կողմերի մեդիամարտերում բառամթերքի պակաս նույնսպես չի նկատվում։

Այս իրավիճակում բավական անհասկանալի դրության մեջ են հայտնվել նրանք, ովքեր միշտ Քոչարյանի ու Սարգսյանի սեղաններից միաժամանակ օգտվում էին: Հիմա այդ մարդկանց վիճակը բոլորովին նախանձելի չէ, նրանք պետք է կողմնորոշվեն՝ ում սեղանի մոտ մնան, որպեսզի շարունակեն գոյատևել քաղաքական ջունգլիներում։ Իսկ քաղաքական ջունգլիներում, ինչպես իրական ջունգլիներում՝ պայքարն անողոք է։ Այստեղ նույնպես գոյատևման պայքար է, պայքար, որտեղ նույնիսկ առյուծները կարող են շնագայլերի բաժին դառնալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ