Պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս չենք ունեցել. վարչապետ

Որտե՞ղ է գտնվում մեր երկիրը։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ կարևոր հարց է, և այստեղ շատ կարևոր գաղափարախոսական հարց էլ կա, որովհետև կապված է թե ինչ գաղափարախոսության դիտանկյունից ես դիտարկում հարցը։ Երբ հարցը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից տեսնում ենք, որ մեր երկիը գտնվում է բավականին լավ ու հեռանկարային վիճակում։

Իմ գնահատականն այն է, որ դժոխային իրադարձություննի միջով անցնելով հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասել, մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարատեվությունը առաջիկա 100-ամյակների համար երբեք չենք ունեցել, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ և դրանք եղել են միշտ, ոչ մի նոր սպառնալիք չկա, այն բոլոր սպառնալիքները, որ եղել են շարունակում են մնալ»,- նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ