Գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական ԿԵՂԾԻՔԻ մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կտրիճ Ներսիսյանի ամենասիրելի հայրերից մեկը՝ Հայր Ասողիկը դիմել է մտավորականներին՝ կոչ անելով գալ և փրկել կաթողիկոսի աթոռին նստած մարդուն:

Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական ԿԵՂԾԻՔԻ մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը: Եվ սա ահավոր է: Իրենք հրաժարվում են պատասխանել հարցին՝ Կտրիճ Ներսիսյանը ունի՞ երեխա/երեխաներ, թե՞ ոչ, բայց մյուսներին կոչ են անում՝ եկե՛ք միասին պաշտպանենք կեղծիքը:

Սա հերթական աղետն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ