Երբ մեր ժողովրդի մի մասն այլևս իրեն ներկայացված չի զգում եկեղեցու ներսում, ծնվում է շատ մեծ ճգնաժամ․ Սինորյան

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հոգևորականի ուժը քաղաքական համատեքստից դուրս լինելու մեջ է։

Նրա ազդեցությունը չափվում է ոչ թե դիրքավորումների, այլ՝ լռության մեջ ծնվող վստահության, միասնության և հոգևոր խաղաղության չափաբաժնով։

Հոգևորականը կոչված է միավորել ոչ թե կողմեր, այլ՝ սերունդներ։

Նրա առաքելությունը անձերից վեր արժեք է։

Եվ երբ այդ արժեքը ստվերվում է մարդկային թուլություններով, առաջինը խաթարվում է հենց հասարակության ինքնության ողնաշարը։

Այս պահին, երբ մեր ժողովրդի մի մասն այլևս իրեն ներկայացված չի զգում եկեղեցու ներսում, ծնվում է շատ մեծ ճգնաժամ։

Եվ այս համատեքստում սարսափելի վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում՝ կուսակրոն հոգևորականի բազմաթիվ ուխտեր խախտելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ