![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը կարծում է, որ երկու անբաժանելի եղբայրների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետևորդները գնացել էին դիմավորելու իրենց երրորդ եղբորը՝ Գարեգին Բ-ին:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական գործիչների նախաձեռնությանը, որի շրջանակում մի քանի հարյուր ընդդիմադիրներ գնացել և դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Գարեգին Բ-ին:
Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Էջմիածին այցը և Գարեգին Բ-ին աջակցություն հայտնելը՝ պատգամավորը վստահություն է հայտնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին Բ-ին համարում է չարիք Հայ առաքելական եկեղեցու համար:
Նա ընդդիմադիր ուժերին առաջարկում է 2026 թվականին առաջադրեն Գարեգին Բ-ի թեկնածությունը, քանի որ նա քաղաքական գործիչ է դարձել:
Անդրադառնալով այն պնդումներին, որ Եկեղեցին բարձր վարկանիշ ունի՝ վերջինս նկատում է՝ անշուշտ, այսօր 10-ից 9-ը ասում են, որ վստահում են Եկեղեցուն, սակայն 10-ից 8-ը նշում են, որ չեն վստահում հոգևոր դասին:
Ըստ Նարեկ Ղահրամանյանի՝ այսօր հոգևորականների շրջանում էլ կան շատ հոգևորականներ, որոնք դեմ են Գարեգին Բ-ին: Ըստ նրա՝ ինքը կապ ունի մի հոգևորականի հետ, որը իշխանությանը մեղադրում է, որ Գարեգին Բ-ի հարցը վաղուց չենք լուծել:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()