Ճամբարակի շենքերից մեկում պայթյունի և հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած. ԱՆ

Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ