Մայր Աթոռը թող պարզաբանի՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է՝ կուսակրոն հոգևորականը խախտել է ուխտը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է իր՝ ավելի վաղ արած պնդմանը, թե Գարեգին Բ կաթողիկոսը զավակ ունի:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»,- գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ