Ճի՞շտ է, որ Գարեգին Բ-ն՝ ավելի ճիշտ Կտրիճ Ներսիսյանը մնացել է Վանեցյան Արթուրի, դաշնակ Իշխանի ու բանանի Միհրանի հույսին։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Ճի՞շտ է, որ մրցավազքի չեմպիոն դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից ու երկրից փախած գեներալները խոստացել են փրկել Կտրիճ Ներսիսյանին:
Ճի՞շտ է, որ սամակատներով են գնալու օդանավակայան։
Ճի՞շտ է, որ Միհրան Պողոսյանը խոստացել է չիր դարձած մի քանի բանան ուղարկել օդանավակայան։
Ինչ խոսք, ողջունելի է Կտրիճ Ներսիսյանին վերջնականապես թաղելու այս անձանց նախաձեռնությունը»։
Ավելի վաղ գրել էինք, որ ընդդիմադիր քաղաքական դեմքերը լծվել են Գարեգին Բ-ի պաշտպանությանը: Մասնավորապես նրանք կոչ են անում Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Գարեգին Բ-ին դիմավորել օդանավակայանում:
Նման կոչով է հանդես եկել դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որպեսզի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեն նրան, Նիկոլ Փաշինյանի հրամանով ԱԱԾ պետ դառած և վարչապետից գեներալի ուսադիր ստացած, ապա Սերժ Սարգսյանի «թևի տակ» տեղավորված Արթուր Վանեցյանը,ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին խուլիգանական վարքագծով աչքի ընկած, Էջմիածնի ավագանու «Էջմիածին» դաշինքի (դաշինքում ընդգրկված են «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունները) ղեկավար Սևակ Խաչատրյանը և այլք: