Ավելի վաղ գրել էինք, որ ընդդիմադիր քաղաքական դեմքերը լծվել են Գարեգին Բ-ի պաշտպանությանը: Մասնավորապես նրանք կոչ են անում Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Գարեգին Բ-ին դիմավորել օդանավակայանում:
Անդրադառնալով այս կոչերին, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է.
«Ուրեմն, ոչ մեկ ոչ մի տեղ կոչ չի արել գնալ օդանավակայան, շրջափակել Գարեգին Բ-ին։ Անգամ Նիկոլ Փաշինյանի կոչում եղել է կոչ համախմբվել օրակարգի շուրջ, ոչ թե գրոհել, շրջափակել ինչ-որ մեկին․․․
Բայց հապա մի էս բարեպաշտներին տեսեք․ Արթուր Վանեցյանով, Իշխան Սաղաթելյանով դնում են ի լուր աշխարհի հրապարակայնացնում են Գարեգին Բ-ի ժամանման ժամը, սրահը, վայրը /ու առաջին էս խելքին եղել է երկրիս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն/, մի հատ էլ կոչ է անում ազգին՝ ճանաչած-չճանաչածով գնալ օդանավակայան․․․
Ինչպես չմտածե՞ս, որ սրանք սադրանք են պլանավորել՝ որ կամ Գարեգին Բ-ի գահընկեցությամբ շահագրգռված անձինք, կամ մեզ բոլորովին անծանոթ մարդիկ գնան օդանավակայան, մի անասուն բան սարքեն, իսկ դրանից հետո, դե, գիտեք, թե ում գրպանը գցեն․․․
Այլապես, եթե այդքան «մտահոգ ես» Գարեգին Բ-ի պաշտպանությամբ ու անվտանգությամբ, մամուլով ինչի՞ ես հայտարարություն տվել․․․
Գիտե՞ս, թե ո՞վ է այնտեղ գնալու ու ո՞վ և ինչպե՞ս է իրեն պահելու այնտեղ․․․
Թե՞ ուզածներդ հենց այդ քաոսը ստանալն է․․․
Գոնե այդ զառամյալ մարդուն խղճացեք, այ բարոյականության ավելցուկով երևույթներ․․․»: