Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը խոսքով՝ այն, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, վաղուց հայտնի է: Նրա խոսքով՝ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն է այս մասին ազդարարել:

Ստեփանյանի կարծիքով՝ եկեղեցու վերնախավը, մտնելով քաղաքականություն, եկեղեցին խոցելի է դարձրել:

Ըստ քաղաքագետի՝ կաթողիկոսը և որոշ բարձրաստիճան հոգևորականներ սպասարկում են Ռուսաստանի շահերը:

Անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդի քաղաքական սուր հայտարարություններին՝ զրուցակիցն ասում է՝ եթե մենք ունենայինք նորմալ եկեղեցական վերնախավ, պարոն Աջապահյանը պետք է կարգալույծ արվեր, անգամ ենթարկվեր քրեական պատասխանատվության:

Ստեփանյանը հիշեցնում է, որ երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շրջափակման մեջ էր, հոգևորականները ոչինչ չէին անում, այնինչ պետք է ոտքով գնային այնտեղ կանգնեին:

Ստեփանյանը համոզմունք է հայտնում, որ Եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից. «Ով է գալու Գարեգին Բ-ի փոխարեն՝ «Բենթլի» Կճոյա՞նը: Գարգեգին Բ-ին Կճոյանով փոխելով խնդիրը չի լուծվի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ