Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները

Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը կարծում է, որ կուսակրոն հոգևորականները զանգվածաբար չեն պահել երդումը, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսը: Վերջինս նկատում է՝ այս ամենը ոչ մեկը չի հերքում, իսկ եթե հերքեն, անուններ կտրվեն, թե ով ում կինն է, ովքեր են երեխաները:

Ըստ Պապոյանի՝ քանի որ Գարեգին Բ-ն չի պահպանել երդումը, ապա այդ քաղաքացին չի կարող լինել կաթողիկոս, որոշներն էլ՝ արքեպիսկոպոս և եպիսկոպոս: Հետևաբար Գարեգին Բ-ն իր համար այլևս կաթողիկոս չէ, նա ՀՀ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանն է:

Պապոյանը կարծում է, որ Եկեղեցու ուխտը խախտածները ջղաձիգ շարժումներ են կատարում, քանի որ գիտեն՝ սրբապղծությունների շարք է բացահայտվելու. «Տարբեր մեկնաբանություններ են տալիս, ասում են՝ բա 21-րդ դարում… ընդհուպ ասում են՝ բա հո տղամարդու հետ չէինք քնելու, կնոջ հետ պիտի և այլն: Այսինքն՝ լկտիության սահմանն անցնող մեկնաբանություններ են, որոնք անթույլատրելի են»:

Նրա խոսքով՝ պետք է Եկեղեցին ազատագրել այս մաֆիոզ խմբավորումից, որովհետև նրանք գրավել են համակարգը: Պապոյանի նկատառմամբ՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա այն վայրը, որտեղ իրապես մարդիկ կկարողանան հաղորդակցվել Աստծո հետ:

Գևորգ Պապոյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Եկեղեցու հետևորդների թիվը կրճատվում է, աղանդավորական շարժումները ծաղկում են:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ