![]()
Հունիսի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները, որոնց մի մասը եղել է դիմակավորված, ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի մոտ վնասազերծել ու քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն անցնում են քրեական աղմկահարույց մի գործով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չի հրապարակվում:
![]()