Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Հռոմում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունների հինգերորդ փուլը։ Այն տևել է երեք ժամ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հռոմում կայացած հանդիպումից հետո Միացյալ Նահանգները սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Այսօր Հռոմում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը։ Ես կարող եմ այն անվանել ամենապրոֆեսիոնալներից մեկը։ Մենք ներկայացրել ենք Իրանի դիրքորոշումը, որը չափազանց պարզ է: Կարծում եմ, որ ամերիկյան կողմը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը»,- ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:

Բանակցությունների ընթացքում Իրանը բազմիցս ընդգծել է, որ ուրանի հարստացման գործընթացը շարունակելու իր իրավունքը քննարկման ենթակա չէ։ Միաժամանակ, ԱՄՆ գլխավոր բանակցող Սթիվ Ուիթքոֆը խնդիրը որակել Է որպես «կարմիր գիծ», հիշեցնելով, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ ուրանի նույնիսկ աննշան հարստացում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ