![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այն համոզմանն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք չէ պայմանավորել միայն ՀԱՊԿ-ով:
Նա չի բացառում, որ Ռուսաստանում հասկացել են Հայաստանի կարևորության մասին, և դա է պատճառը, որ այդ երկրի ԱԳ նախարարը այցելել է մեր երկիր և փորձում է կարգավորել հարաբերությունները:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելը չի՞ հակադրում ՀՀ-ի ԵՄ գնալուն, պատգամավորն ասում է՝ այսօր Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, և օրվա իշխանությունն առաջնորդվում է նրանով, թե ինչ է պահանջում երկրի շահը:
Ստեփանյանը պնդում է՝ իշխող ուժը ո՛չ ռուսամետ է, ո՛չ եվրոպամետ, այլ Հայաստանամետ է:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում:
![]()