![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը այն համոզմանն է, որ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները՝ Հայաստանը չէր կարող դռները փակել և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ասել՝ չես կարող գալ:
Ըստ Դալլաքյանի, սակայն, նա հայկական հարթակում կեղծ հավասարության նշան դրեց՝ «չնկատելով», որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացրել, ոչ թե հակաահաբեկչական գործողություն:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետը նաև խոսել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()