![]()
«Մեզ մեղադրում եք ամեն ինչի մեջ, ինչ հնարավոր է՝ կոռուպցիայից սկսած վատ կառավարումով վերջացրած: Ձեր բոլոր քննադատությունները և գործողությունները մի հետաքրքիր տեղ են հանգեցնում՝ սկսում եք խոսել ծառերի հատումից, ասում ենք,որովհետև վտանգավոր են , ասում եք՝ մի արեք, հետո քամի է լինում, ծառն ընկնում է ՝ ասում եք ծառը խի չէիք կտրել»,- ավագանու նիստում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Նաև նշեց, որ նախորդ նիստին նախագիծ են բերել փոշեկուլ մեքենաների հետ կապված.«Գալիս դեմ եք քվեարկում, մի քանի օր հետո գալիս ասում եք՝ քաղաքում էս ինչ փոշի է, ինչի՞ չեք մաքրել: Տրանսպորտի հավաքագրումներից եք խոսում, ինքներդ, ավագանու որոշում կա, որ սակագին է սահմանել, ինքներս որոշման դեմ գործողություն ենք անում, որպեսզի հավաքագրումը քիչ լինի, հետո գալիս ասում եք՝ հավաքագրումը՝ քիչ է, եթե վստահ եք, որ մադիկ բոյկոտում են, ինչի եք հիմա այս դահլիճում, այլ ոչ թե բոյկոտում եք: Նորից սկսեք ձեր բոյկոտն անել, տեսնենք մարդիկ ձեզ ո՞նց կվերաբերվեն առհասարակ, դուք առհասարակ ավտոբուս մտնու՞մ եք՝ ինձ հետաքրքիր է, թե այդ օրերին արեցիք, գնացիք հիմա ձեր մեքենաներով երթևեկում եք»:
«Ինչքան չուզեք կապվել, մեկ է՝ բոլորը ֆիքսել են, որ դուք կապ ունենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ, «Հայաստանը» դրել եք «Մայր Հայաստան», դրանից ոչ մի բան չի փոխել, գոնե ֆայմեիք ուրիշ բան մտածեիք»,- ասաց Գալջյանը:
Նաև խնդրեց ընդդիմադիր ավագանու անդամներին ներկայացնել վիճակագրություն, թե այս իշխանության և Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ քանի մանկապարտեզ է կառուցվել:
![]()