![]()
«Ինքը պետք է բժշկվի, եթե ըտենց հայտարություններ է անում, Նիկոլ Փաշինյանը երբևիցե ՀՀ ամենաբաց ղեկավարն է, և ՀՀ-ում բոլորը գիտեն՝ ով է ՀՀ ամենահարուստ ղեկավարը»,- ճեպազրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀ ամենահորւստ ղեկավարն է, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ավելի լավ կլինի ինքը խոսեր այդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղի՞ց էին բերել, պա՞պն էր կտակել, Ալբանիայի՞ց էին ստացել որպես օգնություն, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը, հլը էսքանը դեռ գիտենք, հլը էսքանի հայտ ներկացվել է: Արդարանալուն միտված հարցարզույցը, որ տվել է իրեն չի փրկելու, ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է:
Պատերազմից հետո հանրապետության հրապարակում իր դեմքի ջղաձգումները տեսնելով որոշել են գնալ քվերակության այս օտարը, մարդասպանը, կոռումպացված անձնավորությունը, որ ՀՀ խոպան էր եկել իր թայֆայով հանկարծ չվերադառնա ՀՀ: Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նրա ձեռքերը արյան մեջ են, թալանչի է»:
Սիմոնյանը նաև զարմացավ, թե ինչպես կարելի է կարդալ Ռոբերտ Քոչարյանի գիրքը:
Նաև ընդգծեց, որ ՌԴ-ից քէներգետիկ կախվածության հիմքում Ռոբերտ Քոչարյանի գործունեությունն է:
![]()