![]()
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ ընկերությունը համալրվել է հրահանգիչով եւ վարորդ-հրահանգիչով,:
Նրանց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական եւ տեսական մակարդակում։
Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։
![]()