Ո՞նց կարելիա լինել այնքան ստոր , որ երկրիդ լեգիտիմ ղեկավարի հանդիպումների կիքսեր փնտրես. Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ասենք, ո՞նց կարելիա լինել այնքան ստոր ընդիմադիր, որ քո երկրի լեգիտիմ ղեկավարի օտարերկրյա հանդիպումների ժամանակ նստես « պատվերով » ուշի ուշով կադրեր կամ ժեստեր փնտրես, թե քո երկիրը ներկայացնող ղեկավարդ ինչ կիքս է արել, որ նրա այդ արարքը հանրայնացնես կամ քննարկման թեմա դարձնես և ծիծաղես, քո լսարանի զոմբիներից լայքեր կորզես, նրան վարկաբեկես ու ռուսական տերերիդ հաճոյանաս։
Լսե՛ք ,ընդիմադիր ոչ հարգելի երևույթներ, ձեր երկրի ղեկավարին ինչքան էլ ատեք ու չնդունեք ,պարզապես հիշեք, որ նա ընտրվել է բացառապես լեգիտիմ ճանապարհով և երբ նա գտնվում է օտար երկրում, այնտեղ ոչ թե իր անձն է ներկայացնում, այլ մի ամբողջ երկիր ու ժողովրւրդ , ուստի նրա գործողություններում փնտրել բացասական ինչ-որ բան և դրանով ծաղրել համացանցում, դա ոչ թե իրեն եք ծաղրում, այլ մի ողջ
ազգի և պետության։
Նորմալ մարդիկ իրենց ղեկավարի կիքսերը կոծկում են ու թույլ չեն տալիս, որ օտար երկրում դա նկատեն։ Մեր երկրի վարչապետի ժեստերի մեջ, նրա գործողությունների մեջ, մեկ ադրբեջանում են նստած կիքս ման գալիս, մեկ մոսկվայի պադվալներում, մեկ էլ Հայաստանի 5-րդ շարասյան ֆեյքաբուծարանում.. Հիմա գտեք ձեզ, դուք այդ երեք կողմերից որտեղ եք գտնվում։
Հ.Գ. 44-օրյա պատերազմից հետո, 5-րդ շարասյան խամաճիկները աղմկում էին, թե բա եթե պատերազմը այսպիսի ավարտ էր ունենալու, ապա ինչու՞ այն ավելի վաղ չկանգնեցրեցիք, կամ ինչու՞ « սերժի ու ռոբի կողմից փակուղի տարած բանակցությունները » չփորձեցիք նոր միջոցներ գտնել և նոր բանակցությունների հարդակներ հիմնել, որ պատերազմ չլինի, բայց հիմա երբ Փաշինյանը քաղաքակիրթ աշխարհի ղեկավարների միջոցով փորձում է միջազգային հարդակներում հնարավորություններ ստեղծել, որ նոր պատերազմ չլինի, ապա ռըսահպատակ 5-րդ շարասյունը վայնասունա կապում, թե բա Փաշինյանը ալիևին ասեց, արի էնկողմ մի հատ միասին սուրճ խմենք, կամ նայեք ոնց էր ժպտում, կամ նայեք ձեռքը թեք դրեց, գլուխը կախեց, մատը տնգեց… Ես ուղակի չգիտեմ էս 5-րդ շարասյան պարագլուխներից մի օր Հայաստանը կազատվի՞, թե ոչ….. Մեր երկրի չարիքը, մեր ներսի տականքն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ