Մենք էլ ենք «սրտնեղում», որ ինչու հայտարարագրման նրբությունները ի սկզբանե չենք նկատում. Փաշինյան

«Մենք շարունակում ենք լավարկել համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացները և պետք է ուղիղ ասեմ, նաև մենք էլ ենք «սրտնեղում», որ ինչու նրբությունները ի սկզբանե չենք նկատում: Բայց երբ օբյեկտիվորեն նայում ես, ցանկացած բարեփոխում պետք է գնա իր պրոբլեմին հանդիպի, որ այդ պրոբլեմը լուծվի»,-կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ չկա մեխանիզմ, որ համակարգի բոլոր հնարավոր խութերը կարողանա նկարագրել:

«Երկուշաբթի օրվա դրությամբ ՀՀ 37.700 քաղաքացիներ համընդհանուր նոր հայտարարագրման եղանակով հայտարարագիր են ներկայացրել , նրանցից 17 հազարը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, 16.271-ն արդեն ստացել են:

Պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 մլրդ 482 միլիոն դրամ: Գեներացվել է 1 միլիարդ դրամի հարկ, որն էլի վատ չէ, բայց ամեն դեպքում այս պահին ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին»,- հայտնեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ