«Մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

«Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ։

Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

124 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ