2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը deep TALKS հաղորդաշարի շրջանակներում խոսել է ամենատարբեր թեմաներից և պատասխանել հարցադրումների:

Ալեն Սիմոնյանը խոսել է նաև 44-օրյա պատերազմի մասին:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էինք, ես ու Վլադիմիրն էինք Վարդանյան, այդ օրերին Ռուսաստանում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ, որ կանգնեցվի պատերազմը։

Նոյեմբերի 8-ին հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող, հետո այդ չարաբաստիկ գիշերը միացրեցի հեռախոսս և նայում էի, հետո խոսակցություն լսեցի, որ Արարատին սպանել են, հետո ընկերներիցս մեկը զանգեց, ով քաղաքականության մեջ չի եղել երբեք, ասեց թե եղբայր, արի հյուրանոցից դուրս արի, անվտանգ չի, մեքենա ուղարկեմ քո հետեւից, ես հրաժարվեցի:

Հետո ինֆորմացիա եկավ, որ իմ տան վրա են գնացել, հետո իմ հետեւից գալիս են ընկերներս, ուշ գիշերը գնում ենք մեկ այլ հյուրանոց, ճանապարհին լսում եմ վարչապետի ելույթը, իմանում եմ, որ Արարատը ողջ է։ Մոսկվայում ինձ ընկերներս զենք էին տվել, որ կարող է հանկարծ հարձակվեին ինձ վրա, հաշվեհարդար տեսնելու կոչեր կային, բայց այդ պորեին այլ բանի մասին էի մտածում, հա մտածում էի՝ քաղաքացիական պատերազմ կարող է սկսվի, երկիրը կարայինք կորցնեինք: Էդ մտքերն ավելի դոմինանտ էին, վեր կացա, եկա»,- պատմել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը խոսելով Ռուսաստանում լինելու մասին ընդգծել է՝ տպավորություն չստեղծվի, թե ուզում է տարանջատվել իշխանությունից, իրթիմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ